Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր ամենամյա «Գլոբալ միտումներ» զեկույցում ներկայացրել է աշխարհում փախստականների, ներքին տեղահանվածների, ապաստան հայցողների թիվը, հաղորդում է TIME պարբերականը։

Ամբողջ աշխարհում պատերազմների, բռնաճնշումների և այլ վայրագությունների հետևանքով 2018 թվականին նրանց թիվն ավելացել է 2,3 միլիոնով և հասել մոտ 71 միլիոնի:

Նախորդ տարվա վերջին աշխարհում հաշվվել է 25,9 մլն փախստական,  41,3 մլն ներքին տեղահանված անձ, 3,5 մլն ապաստան հայցող: Փախստականների մեծ մասը Սիրիայից, Աֆղանստանից, Հարավային Սուդանից, Սոմալիից են: Նրանց ընդունող երկրների առաջին հորիզոնականում Թուրքիան է (3,7 մլն), հաջորդում են Պակիստանը (1,4 մլն), Ուգանդան (1,2 մլն) և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել