Արդեն ՍԴ դատավոր, իսկ ժամանակին հայտնի քաղաքական գործիչ Վահե Գրիգորյանը, ով Արմեն Սագսյանին (ՀՀ նախագահ) անվանում էր «Տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ», այսօր ասել է, որ կուզենար ներողություն խնդրել էդ բառերի համար ու անցնել առաջ, բայց դա չի անի, որ ՀՀ քաղաքացիները կաշկանդված չզգան իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնելիս:

Վահե Գրիգորյանը, կարծում եմ, կարող էր անգամ դա չասել, քանի որ դիմացինն էդքանը լսելուց հետո, ի հեճուկս սեփական ինքնասիրության և գործող կարգի, իրեն արդեն առաջադրել էր: Ընդհանրապես, Վահե Գրիգորյանը մեր պատմության մեջ արդեն իր ուրույն տեղն ունեցող անհատ է. նա այն եզակին է (դեռևս, իհարկե), որ Սահմանադրությամբ երկրի գլուխ հանդիսացող պաշտոնյային ստորացրել է և հենց վերջինիս կողմից սուս ու փուս, գլուխը կախ նշանակվել է կոնկրետ պաշտոնի թեկնածու: Ապրի Վահե Գրիգորանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել