Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հաջորդ շաբաթ կուղեւորվի Փարիզ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան անձանց հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրա տվյալներով՝ բանակցությունները պլանավորված են հունիսի 27-ին: Այլ մանրամասնություններ չեն բերվում:

Հունիսի 13-ին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ ու հրդեհներ են տեղի ունեցել երկու լցանավի վրա, պատահարի պատճառները պարզվում են:

ԱՄՆ-ը միջադեպի համար պատասխանատվությունը բարդել Է Իրանի վրա, Վաշինգտոնին պաշտպանել են Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Իրանի ԱԳ նախարարությունը մերժել Է այդ մեղադրանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել