Ազգային անվտանգության տեսակետից անընդունելի է այն, երբ պետական մարմինները փորձում են արդարացնել որևէ ձախողում, քանզի այն ստեղծում է նախադեպ, իսկ օրինակը միշտ վարակիչ է, մանավանդ թույլ և փոքրոգի մարդկանց համար, որոնք, որքան էլ դա ցավալի է, զբաղեցնում են բավական լուրջ և առանցքային պաշտոններ։ Երբ պատասխանատվությամբ օժտված մարդը գիտակցում և խոստովանում է իր սխալը, նա ամեն ինչ անում է այն ուղղելու համար: Ինչ էլ ասվի կամ մեջբերվի նվիրյալ ջոկատների կողմից, ներկա իշխող կուսակցության «հայրենանվեր» ու «անձնազոհ» գործունեության մասին, կարևորն արդյունքն է, որը գիտակցում են լուրջ և բանիմաց քաղաքական գործիչները: Ինչպես էլ բնորոշեն, որքան էլ փորձեն հաղթանակ անվանել 2018թ. մայիս-ապրիլյան թավշյա, ոչ բռնի իշխանափոխության արդյունքը, հստակ մատնանշվում է, որ ներկա իշխանությունների համար գուցեև սա հաղթանակ է, քանզի նրանք այդպես են մատուցում կատարվածը և անկեղծորեն հավատում դրան, նրանք գերխնդիր ունեն՝ այսօր իշխանութունը պահպանելու, որը հնարավոր է իրականացնել միայն բարձր մարտական տրամադրության և տղայական ոգևորության պայմաններում․․․

Հ.Գ. Ո՛չ տրամաբանության, ո՛չ էլ ողջախոհության սահմաններում չի տեղավորվում այսօրվա իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործունեությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել