Tert.am-ը գրում է.

Ցավում եմ, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը դարձրել է քաղաքական հարց՝  նահանգապետերին կարգադրելով դատարանում վիճարկել դրանք:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Սենատի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամական հռչակագրերի չեղարկմանը:

«Նախևառաջ, ցանկանում եմ ընդգծել, որ դատարանի ոչ մի որոշում չի կարող կասեցնել այդ քաղաքների միջև առկա անկեղծ բարեկամությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը: 

Դանիել Ղազարյանը նշեց, որ ինքը նաև չի հասկանում՝ ինչպես կարող են նման բարեկամական հռչակագրերը, ինչ-որ կերպ հարցականի տակ դնել տվյալ հակամարտության հետ կապված ազգի անհրաժեշտ չեզոքությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել