Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր  ընտրված Վահե Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրել է հետաձգել իր երդման արարողությունը, որպեսզի մինչ այդ հրաժարվի որոշ գործերից:

Լրագրողների հետ զրույցում Վահե Գրիգորյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մոտ 80 գործերով մասնակցում է վարույթներին:

«Ես դրանց մի զգալի մասից արդեն դուրս եմ եկել վերջին օրերին, նախնական նամակներն ուղարկել եմ՝ դատարանին տեղեկացնելով: Ես խնդրել եմ Ազգային ժողովի նախագահին, որպեսզի հետաձգի իմ երդման արարողությունը, որ մինչև այդ հասցնեմ ոչ միայն ՄԻԵԴ-ին, այլև ՀՀ ներպետական դատարաններին, ինչպես նաև  միջազգային քրեական դատարանին տեղեկացնել իրենց ցուցակներից  դուրս գալու մասին», - ընդգծեց նա:

Այսպիսով, ըստ Վահե Գրիգորյանի, այդ ժամանակահատվածում պետք է հասցնի դատարաններին տեղեկացնել բոլոր գործերից հրաժարվելու մասին:

Նրա խոսքով՝ այդ գործերը վերցնելու են այլ իրավաբաններ,  այդ թվում՝ Մարտի 1-ի գործը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել