Բալով խխունջ-կարկանդակ՝ պարզ և վառ դեսերտ:

Բաղադրիչները՝

  • Կարագ՝ 200 գ
  • Աղ՝ 1 պտղունց
  • Ցորենի ալյուր՝ 3 բաժակ
  • Կեֆիր՝ 1 բաժակ
  • Փխրեցուցիչ՝ 1 թ/գ
  • Վանիլին՝ 1 պտղունց
  • Բալ՝ 500 գ
  • Շաքարավազ՝ 0,5 բաժակ
  • Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝

1. Խառնեք ալյուրը, աղը և փխրեցուցիչը: Կարագը փափկեցրեք, խառնեք ալյուրին, ավելացրեք կեֆիրը և փափուկ խմոր ստացեք:

2. Սեղանի վրա ալյուր լցրեք, խմորը բացեք մոտ 5 մմ հաստությամբ: 20 х 8 սմ չափի կտորներ կտրեք, կենտրոնում առանց կորիզի բալի շարք շարեք, վրան վանիլինի խառնած շաքարավազ ցանեք, ծայրերն ամրացրեք:

3. Ստացված մասնիկները պտուտակաձև դրեք կարագ քսված կլոր ձևամանի մեջ: Թխեք 200 աստիճանի պայմաններում 40 րոպե: Երբ կարկանդակը սառչի, վրան շաքարի փոշի ցանեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել