Tert.am-ը գրում է.

Փարիզում կայանալիք աճուրդում կվաճառվի հոլանդացի գեղանկարիչ Վինսենթ Վան Գոգի ինքնասպանության զենքը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Drouot աճուրդի տան կայքին:

Զենքն իրենից ներկայացնում է Լեֆոշե համակարգի ատրճանակ, որը պատված է ժանգով: Այն վաճառքի կհանվի հունիսի 19-ին:

Փորձագետներն այն գնահատել են 40-60 հազար եվրո: Հայտնի է, որ ատրճանակը հայտնաբերվել է այն նույն դաշտում, որտեղ ինքնասպանություն է գործել Վան Գոգը: Այն հայտնաբերել է տեղի ագարակատերը, ինչից հետո փոխանցել է ներկայիս սեփականատիրոջ ծնողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել