Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների և Իրանի հարաբերությունների կտրուկ սրացման ֆոնին հեղինակավոր Тhe Guardian պարբերականը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մայքլ Էյջ Ֆաչսի անդրադարձը Մերձավոր Արևելքում հասունացող պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ:

«Թրամփի վարչակազմն Իրանի հարցով մոլեգին տենդի մեջ է, և այդ տենդն ավելի վտանգավոր է դառնում: Օմանի ծոցում նավթային լցանավերի դեմ հարձակումից հետո (ԱՄՆ-ն այդ ամենի համար մեղադրում է Իրանին) Իրանի դեմ հռետորաբանությունը հասնում է գագաթնակետին: Սենատոր Թոմ Քոթոնը կոչ է արել վրեժ լուծել ռազմական հարվածով, իսկ The New York Times-ի հոդվածագիր Բրեթ Ստեֆենսը համոզված է, որ ԱՄՆ-ն պետք է Իրանի նավատորմը կործանելու սպառնալիք հնչեցնի: Սա, իհարկե, զարմանալի չէ որևէ մեկի համար, ով հետևում է Վաշինգտոնում Իրանի հարցով իրականությունից կտրված «բանավեճին»»,-սկսում է հեղինակը:

Նա գրում է, որ Իրանի կառավարությունը, իր համոզմամբ, վտանգավոր է, ճնշում է սեփական ժողովրդին, հովանավորում է Մերձավոր Արևելքում ահաբեկչությունը, սակայն, ըստ Ֆաչսի, հարցն այս պահին ոչ թե Իրանի լավը կամ վատը լինելն է, այլ այն, թե որն է այդ երկրի ներկայացրած սպառնալիքները չեզոքացնելու լավագույն մարտավարությունը:

«Ջորջ Բուշ կրտսերի և Բարաք Օբամայի օրոք առաջնահերթություն էր Իրանի միջուկային ծրագրի զարգացման դադարեցումը: Տարիներ տևած և զգուշորեն համակարգված միջազգային պատժամիջոցների արդյունքում Օբամայի վարչակազմն Իրանի միջուկային ծրագրի զարգացումն արգելող համաձայնագիր կնքեց: Սակայն դա չի գոհացնում նրանց, ովքեր տարված են մոլեգին տենդով»,-շարունակում է հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել