Լվովում զույգը սեփական ամուսնության գրանցմանը ներկայացել է տիրանոզավրի հագուստով։

Միխայիլը և Սոլոմիան 11 տարի ապրել են միասին։ Զույգը որոշել է, որ պարզապես գրանցվելը իրենց համար չէ․ նրանք գրասենյակի մոտ հայտնվել են դինոզավրի հագուստով։ Ընդ որում՝ իրենց որոշման մասին նրանք տեղյակ չեն պահել ո՛չ ծնողներին, ո՛չ հյուրերին։

Սոլոմիայի խոսքով՝ իրենց այդ քայլին բոլորը արձագանքել են զարմացական հայացքներով, իսկ գրասենյակի տնօրենը խոստովանել է, որ կյանքում առաջին անգամ է տեսնում նման «խելապակասների»։

Զույգի կարծիքով՝ բոլորին դուր է եկել իրենց այդ արտասովոր քայլը, միակ անհարմարությունը եղել է այն, որ այդ հագուստով շատ շոգ է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել