168.am-ը գրում է.

Իրանը եւ Ռուսաստանը քննարկում են նոր համատեղ նախագծեր նավթի-գազի ճյուղում եւ էլեկտրաէներգետիկայի բնագավառում, ըստ որում Իրանը շահագրգռված է իր տարածքում ջերմային եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման ավարտման եւ արդիականացման նախագծերին Ռուսաստանի ընկերությունների մասնակցության հարցում:

Հունիսի 18-ին այդ մասին հայտնել է ՌԴ-ի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ նշելով, որ ռուս-իրանական էներգետիկական նախագծերը մնում են հիմնական ուղղություններից մեկը ՌԴ-ի ներդրումների համար։

«Քննարկվում են մի քանի նախագծեր. դրանք թե՛ նավթի-գազի ճյուղն է եւ թե՛ համատեղ նախագծերն էլեկտրաէներգետիկայի բնագավառում: Իրանը շահագրգռված է ջերմային էլեկտրակայանների արդիականացման, հիդրոէլեկտրակայանների կառուցման ավարտման հարցում. շատ շատ նախագծեր կան այդ ճյուղում, եւ Ռուսաստանի ընկերությունները պատրաստ են մասնակցելու»,- ասել է նա:

Բացի դրանից, Նովակը նշել է երկրների միջեւ հարաբերությունների ակտիվ զարգացումը տրանսպորտի, արդյունաբերության եւ դեղագործության ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել