Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը վայր դրեց լիազորությունները՝ պատճառաբանելով, որ ընտրվել է ՔՊ վարչության անդամ և այլևս ժամանակ չի ունենա զբաղվելու Եվրանեսթով:

Մի կողմից ողջունելի է պատասխանատու մոտեցումն ու անկեղծությունը՝ չզբաղվել խորհրդարանական տուրիզմով առանց գործ անելու: Բայց միաժամանակ խնդիր է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ստորադասվում է ներկուսակցական գործունեությանը:

Այս փոփոխությունը նշանակելու է անցած մոտ կես տարվա ընթացքում ձեռք բերված կապերի, կատարած աշխատանքի կորուստ ու զրոյացում, քանի որ դժվար է հույս ունենալ, որ ինստիտուցիոնալ հիշողությունն այն մակարդակի է հասցված և նոր ղեկավարի փորձն էլ այնքան մեծ կլինի, որ հաջողվի աշխատանքը շարունակել այսօրվա կետից:

Այստեղ հույսն արդեն պետք է լինի քարտուղարության վրա: Հուսանք՝ պատվիրակության ղեկավարը կամք կցուցաբերի հաշվի առնելու նախորդ կազմերի, այդ թվում՝ նախորդ գումարման ԱԺ-ի կապերն ու կատարած աշխատանքը և կաշխատի դրանք զարգացնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել