Որպեսզի չթվա, թե միայն բացթողումների մասին եմ գրում, որոշեցի այս անգամ անդրադառնալ նաև ձեռքբերումներին:

Ասեմ, որ ՔՊ համագումարում նկատելի էր «քայլ առաջ»: Նկատելի էր, որ հասկացել են անվտանգության ու Արցախի հարցերի կարևորությունը, դերն ու նշանակության մեր հանրության համար: 

Հետաքրքրական էր այն հանգամանքը, որ հասկացել են այն աստիճան, որ Փաշինյանի՝ համագումարի ծրագրային ելույթում Արցախին վերաբերող հատվածը զգալի տեղ էր զբաղեցնում: Ողջունելի է, ինչ խոսք:

Բայց մի փոքր դիտարկում: Ամեն ինչ ավելի կատարյալ կլիներ, եթե չհիշատակվեր ՔՊ-ի «մեծագույն ավանդը» Ապրիլյան պատերազմում: Այ դա արդեն մի քիչ չափազանցվածություն էր ու խոսքի կշիռը նսեմացնող: 
Պատերազմն ու բանակը մի դարձրեք պոպուլիստական, քարոզչական գործիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել