Aysor.am-ը գրում է․

ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները: Այդ մասին նա տեղեկացրել է Facebook-յան ուղիղ եթերում։

Լիազորությունների դադարեցումը Հայրապետյանը բացատրում է իր «զբաղվածության աճով»։

«Իմ ֆիզիկական զբաղվածությունն ուղղակի էլ ավելի է մեծանալու, և եթե դրան գումարում ենք Ազգային ժողովում ամենաերկար անվանումն ունեցող մշտական հանձնաժողովում իմ աշխատանքը և խորհրդարանական դիվանագիտության մեջ իմ ներգրավվածությունը, ապա օբյեկտիվորեն ես կարծում եմ, որ ստիպված եմ լինելու որոշ ընտրություն կատարելու», - ուղիղ եթերում տեղեկացրեց Մխիթար Հայրապետյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել