Armeniasputnik.am-ը գրում է․

Հայաստանում ուշիուշով հետևում են Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի հանդիպումներին։ Իսկ դա իր պատճառներն ունի։

Հայաստանում և Վրաստանում անհամբերությամբ սպասում են 2011 թվականին կնքված ռուս–վրացական տրանսպորտային համաձայնագրի իրականացմանը, որը թույլ կտա «Վերին Լարսի» երկու այլընտրանքային միջանցք բացել` թեթևացնելով բեռնափոխադրողների գլխացավանքը։

Սակայն գործընթացը ձգձգվում է քաղաքական պատճառներով, ինչը բացասաբար է անդրադառնում ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան։

Խոսքը վերաբերում է 2011 թվականի «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» ռուս–վրացական համաձայնագրին։ Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն այս համաձայնագիրն անցած շաբաթ քննարկել են Պրահայում կայացած հերթական հանդիպման ժամանակ։

Համաձայնագրի իրականացումը թույլ կտա առևտրային միջանցքներ գործարկել (Ռոքի թունելով և Աբխազիայի երկաթուղով ճանապարհ), որոնց մոնթորինգով կզբաղվի SGS շվեյցարական ընկերությունը

«Աշխատանքի նման ձևաչափ կա շատ երկրներում, երբ իշխանությունների որոշ գործառույթները դրված են երրորդ կողմի վրա։ Տեխնիկապես ամեն ինչ պատրաստ է իրականացման համար, ամբողջ հարցը կողմերի քաղաքական կամքն է», – ասաց Ցիպուրիան։

Նրա խոսքով` համաձայնագրի իրականացումը շահավետ է ոչ միայն հայկական, այլև վրացական փոխադրողների համար։ Մի կողմից` կաշխատի երկաթուղային ճանապարհը, մյուս կողմից` ավտոճանապարհը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել