Armsport.am-ը գրում է․

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է Նեյմարի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերը:

«Ես Նեյմարին խորհուրդ կտայի տեղափոխվել մի ակումբ, որտեղ նա իրեն երջանիկ կզգա ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես մարդ։ Մի ակումբ, որը մեծ ընտանիք է:

Նրա վերադարձը «Բարսելոնա՞»: Սա հատուկ իրավիճակ է։ Նման պահերին պետք է ուշադրություն դարձնել բաղադրիչներից յուրաքանչյուրին», - Տիտեի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է վերադարձնել Նեյմարին այն դեպքում, եթե նա հրապարակային ներողություն խնդրի ակումբից:

Հաղորդվում էր նաև, որ 27-ամյա հարձակվողի գործակալ Պինի Զահավին աշխատում է Նեյմարի՝ իսպանական երկու գրանդներից մեկը՝ «Ռեալ» կամ «Բարսելոնա» տեղափոխվելու ուղղությամբ։

Նեյմարը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Անցած մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 17 հանդիպման, խփել է 15 գոլ (5-ը ՝ 11 մետրանոցից), կատարել 7 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ գործում է մինչև 2022-ի ամառը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել