Լևոն Տեր-Պետրոսյանը 2010թ. հուլիսի 30-ին hանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ:

Բոլորիս համար շատ սովորական հանդիպում էր, քանի որ ԱՄՆ դեսպանը կարող է հանդիպել նախկին նախագահների հետ, իսկ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների համար հիացմունքի բացականչությունների առիթ տվող և իշխանության գալու հույս էր:

Իշխող կուսակցության ոչ մի անդամ նույնիսկ տարակուսանք չհայտնեց, էլ չեմ խոսում ԱԺ-ում աղմկելու կամ ԱՄՆ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին:

Նույն Նիկոլ Փաշինյանը «Հայ ազգային կոնգրեսի» անդամ էր և մեկ անգամ նույնիսկ չի հայտարարել ներքին գործերին միջամտելու մասին մի պարզ պատճառով, որ ուղղակի չկար այդպիսի միջամտություն:

Ասածս ի՞նչ է․ հարգելի ձերքայլականներ, եթե որևէ դեսպանի չի կարելի հանդիպել ընդդիմադիր նախկին նախագահի հետ, ուրեմն՝ չի կարելի բոլոր դեսպաններին, իսկ եթե հանդիպումը միջամտություն է ներքին գործերին, ուրեմն՝ դա վերաբերում բոլոր նախագահներին:

Քաղաքականության մեջ սկզբունքներն ու արժանապատվությունը դեռ ոչ ոք չի չեղարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել