Armenpress.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատականի նիստի ընթացքում պնդում էին, որ Գրիգորյանի առողջական վիճակն ավելի է վատացել, ու նրա հիվանդությունները կալանքի պայմանների  հետ համատեղելի չեն: 

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել