Որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում չի պայքարում այլակարծության, խոսքի ազատության, մամուլի ազատության և քաղբանտարկյալների ազատության համար, ուրեմն՝ իշխանության կամակատարներն են: Ընդհանրապես, աբսուրդ է, իշխող ուժը ինչ ուզում ասում ու անում է՝ չունենալով հստակ գաղափարախոսություն, ծրագիր ու Արցախի մասով հստակ ձևակերպում, այս ամենի փոխարեն ձերբակալում են ում ուզեն, երբ ուզեն, և կուսակցությունները լռում են կամ ձևական հայտարարություններ անում: Օրեր առաջ արված հարցումը ցույց տվեց որ մոտ 50-ից 60 տոկոսը չունի ոչ մի շահագրգռություն՝ լինելու իշխանությունների հետ, դուրս է իշխանական և ոչ թե պետական մարմինների և կուսակցությունների ազդեցությունից: Սա բավական լուրջ թիվ է, եթե ինչ-որ հրաշքով ինչ-որ մեկի հզոր կամքով նրանք միավորվեն… Բայց դա այսօր անհնար է, և իշխանությունները գիտեն այդ մասին։ Նրանք գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր չկա մի կառույց կամ ուժ, որը կարողանա նրանց հեռացնել իշխանությունից։ Այնուամենայնիվ, այս 50-60 տոկոսն էլ փոշիացնելու համար նրանք մոտ ապագայում կփորձեն ստեղծել նոր կուսակցություններ՝ ներգրավելով իրենցից դժգոհ մարդկանց վերջին շարքերը, որոնք, զբաղվելով կուսակցական անհեթեթ գործունեությամբ և մի երկու դոլար էլ գրպանելով այդ ընթացքում, կմոռանան և՛ հայրենիքը, և՛ իրենց «սկզբունքները»․․․ Մնացածը կշարունակվի վիրտուալ, քանզի վիրտուալը հավերժ է․․․

Հ.Գ. Աշխատել է պետք, այլ ոչ թե զբաղվել ներքին թշնամիներ ման գալով։ Հայաստանում թշնամի չկա, կա այլակարծություն, որը բնական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել