Կարող է զարմանալի թվալ, բայց ատամների ձևը կվկայի ձեր բնավորության առանձնահատկությունների մասին: Եթե ցանկանում եք ավելին իմանալ ձեր մասին, ընտրեք ատամների ձևը:

  1. Զուսպ, հավասարակշռված բնավորություն ունեք: Որպես կանոն, հավադեպ եք արտահայտում էմոցիաները, ինչի պատճառով շրջապատի վրա հաճախ մեծամիտ մարդու տպավորություն եք գործում: Իրականում տիրապետում եք վարվելակերպի կանոններին, ամաչկոտ եք և ոչ այնքան եսասեր:
  2. Ստեղծագործող եք, զգացմունքային ու զգայուն, լավ զարգացած ինտուիցիա ունեք: Հաճախ եք ենթարկվում տրամադրության փոփոխությունների, անսպասելի պոռթկումներ ունենում: Այդ պատճառով ոչ ոք չգիտի՝ ինչ սպասել ձեզնից հաջորդ վայրկյանին, ինչը լարվածության մեջ է պահում մարդկանց: Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ այս մարդիկ չեն առանձնանում եսասիրությամբ:
  3. Լի եք էներգիայով, ինչ-որ չափով նաև անհոգ եք: Հազվադեպ եք զղջում բաց թողնված հնարավորությունների համար՝ ապրելով ամեն ինչ միտված է լավագույնին սկզբունքով: Շփվող եք, կյանքում ամենից շատ վախենում եք միայնությունից, այդ պատճառով էլ շրջապատի հանդեպ առհասարակ եսասեր չեք:
  4. Որպես կանոն, ուժեղ, կամային մարդ եք, ով գիտի՝ ինչ է ուզում կյանքից: Նպատակասլաց եք, լիդերի վառ արտահայտված հատկություններ ունեք: Բայց նաև եսասեր եք, հանդուգն, անտակտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել