Sotheby՚s աճուրդների տունը հունիսի 17-ին հայտարարել է, որ 3,7 մլրդ դոլարով վաճառվելու է BidFair USA ընկերությանը, որը պատկանում է ձեռնարկատեր Պատրիկ Դրահիին: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որը երկուշաբթի տարածել է աճուրդների տունը:

«Համաձայնագրին համապատասխան, որին հավանություն է տվել Sotheby՚s-ի տնօրենների խորհուրդը, բաժնետերերը գործարքի շրջանակում, որը գնահատվում է 3,7 մլրդ դոլար, յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանան 57 դոլար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Sotheby՚s աճուրդների տունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, հիմնվել է 1744 թվականին Լոնդոնում եւ աշխարհի խշորագույն աճուրդային տներից մեկն է, որն զբաղվում է արվեստի գործերի, ոսկերչական իրերի եւ այլ ապրանքների գործառնություններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել