Shantnews.am-ը գրում է.

Այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ավագանու արտահերթ նիստի ժամանակ բանավեճ է ծագել՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները պահանջել են չանջատել իրեն խոսափողները և խոսելու հնարավորություն տալ:

Բանն այն է, որ այդ շրջանում փոխադարձ մեղադրանքներ են հնչել: Երևանի քաղաքապետն ասել է, որ կատարված ու կատարվող աշխատանքը չի նկատվում, իսկ «Լույս» խմբակցության անդամները պնդել են, որ իրենց անհարկի մեղադրանքներ են ուղղվում՝ անձնական տիրույթից մինչև քաղաքական գործունեության ասպարեզ:

«Լավ տղա խաղալ պետք չէ, մենք ամեն ինչ հիշում ենք, պարո՛ն քաղաքապետ: Միացրեք իմ խոսափողը: Պարո՛ն քաղաքապետ․ կպատռեմ բոլորի դիմակը՝ դիսպանսերներով բռնած: Դուք սենց ինձ հունից չհանեք»,- ասել է «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Մարդիկ տղա են դառել, մոռացել են մաղարիչ անել»,- հավելել է «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը:

ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը հորդորել է չանցնել փոխադարձ վիրավորանքների և զբաղվել աշխատանքով, որն արդյունք կտա:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հենց այդպես էլ վարվում են՝ անկախ հորդորից ու խորհրդից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել