Armenpress.am-ը գրում է.

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն, քանի որ այն կհակասի ՌԴ քաղաքացիների շահերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում: 

«Ֆրանսիան հանդես է գալիս ոչ սանկցիաները հանելու օգտին…, սակայն պետք է խուսափել, որ Ռուսաստանը դուրս գա Եվրոպայի խորհրդից: Դա բացասական կազդեր այն նպատակի վրա, որին մենք ձգտում ենք, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների վրա, այն բոլոր մարդկանց, ովքեր տեսում են ԵԽ-ն  որպես իրենց իրավունքների պաշտպան»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել