Գերմանական ծագումով ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկին ստեղծագործում էր այսպես կոչված «կեղտոտ ռեալիզմի» ոճով, երբ կերպարները, իրերն ու իրադարձությունները նկարագրվում են ագրեսիվ անկեղծությամբ։ Սա իր տեսակի մեջ բողոք էր փառքի հասած հորինված վեպերի մասին և ցանկություն՝ աշխարհը ներկայացնելու այնպես, ինչպես որ կա իրականում։

Ձեզ ենք ներկայացնում Չարլզ Բուկովսկու 15 արտահայտություններ, որոնք վերաբերում են կյանքին, սիրուն և մենությանը։

  1. Լավ է, երբ գնալու տեղ կա, երբ ամեն ինչ վատ է։
  2. Կյանքի իմ տեսակետով՝ առաջին բանը մարդկանց հետ շփումից խուսափելն է։ Որքան քիչ եմ նրանց հանդիպում, այնքան ավելի լավ եմ ինձ զգում։
  3. Մենությունն ամրապնդում է ինձ․ առանց նրա ասես անհաց և անջուր լինեմ։ Առանց նրա ամեն օրն ասես թուլացնում է ինձ։ Ես չեմ հպարտանում իմ մենությամբ, սակայն ես կախված եմ նրանից։
  4. Ուղղակի ապրել, քանի դեռ կարողանում ես, արդեն իսկ ծանր գործ է։
  5. Աղքատությունը և տգիտությունը ծնում են սեփական իրականությունը։
  6. Աշխարհը փրկելու համար պետք է յուրաքանչյուրին անհատապես փրկել․ բոլորին փրկելը ռոմանտիզմ է կամ էլ քաղաքականություն։
  7. Դեպրեսիան և ինքնասպանությունը հաճախ սխալ դիետայի արդյունք են լինում։
  8. Գրողները հուսահատ մարդիկ են, և երբ նրանց մոտ հույս է արթնանում, նրանք դադարում են գրող լինել։
  9. 25 տարեկանում հանճար կարող է լինել ցանկացածը։ Արդեն 50-ում դրա համար ինչ-որ քայլեր է պետք անել։
  10. Գործերը լավ էին ընթանում, սակայն հայտնի չէ, թե ուր։
  11. Բնականաբար, մարդուն կարելի է սիրել, եթե նրան շատ լավ չես ճանաչում։
  12. Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, ապա դա չի նշանակում, որ նա հիմար է, դա նշանակում է, որ նա քեզ ավելի շատ է վստահել, քան դու արժանի ես։
  13. Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ հիմարները՝ վստահությամբ։
  14. Գտիր այն, ինչը սիրում ես, և թող այն սպանի քեզ։
  15. Ես չեմ հավատում, որ աշխարհը կարելի է փոխել դեպի լավը։ Ես հավատում եմ, որ կարելի է փորձել այն ավելի վատը չդարձնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել