Tert.am-ը գրում է.

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ Tert.am-ը զրուցել է  քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունների վերաբերյալ, որոնցում մասնավորապես անդրադարձ է կատարվել է «Սանիթեկ» ընկերությանը տրամադրված տարածքի և աղբահանությանը: Հայկ Մարությանը նշել էր, որ չգիտի, թե ինչպես «Սանիթեկի» «գարաժը», գրասենյակները,գտնվում են Վահե Նիկոյանի հոր տարածքում: Վահե Նիկոյանը պարզաբանեց, որ ներկայումս «Սանիթեկի» ավտոպարկի վարձակալած տարածքը պատկանում է հորը։ Ընկերությունը մրցույթում հաղթելուց հետո շուրջ մեկ տարի այլ տարածք էր վարձակալել և գործունեություն իրականացրել, որից հետո վարձակալել էր նաև հորը պատկանող տարածքը։

««Սանիթեկի» վարձակալության և որևէ այլ գործարքներին նույնպես ես որևէ միջամտություն չեմ ունեցել և ի պաշտոնե չէի կարող ունենալ, քանի որ երբևէ չեմ համակարգել այդ ոլորտը և ուղղակի ազդեցության գործառույթներ «Սանիթեկի» նկատմամբ չեմ ունեցել, հետևաբար ակնհայտ է, որ այստեղ շահերի բախում չէր կարող լինել»,- վստահեցրեց նա:

- Պարոն Նիկոյան, երեկ Երևանի քաղաքապետը նշեց, որ «Սանիթեկ» ընկերության ավտոպարկի տարածքը վարձակալված է  Ձեր հոր կողմից՝ ակնարկելով, թե ինչու է մեկ ընկերություն շահել մրցույթը։

-  Այո, լսել եմ քաղաքապետի խոսքը և վստահ եմ, որ Դուք էլ տեղյակ եք, որ այս հարցը նախկինում բազմիցս քննարկվել, պարզաբանվել և մամուլում շրջանառվել է, իսկ ինչ նպատակ ուներ իմ անունը շոշափելը, երբ այն որևէ կապ չուներ լրագրողի հարցի հետ, առայժմ փակագծերը չեմ բացի։ Սակայն, քանի որ հարցը բարձրացվել է, կրկին կներկայացնեմ մանրամասն պարզաբանում․ ներկայումս «Սանիթեկի» ավտոպարկի վարձակալած տարածքը պատկանում է հորս։ «Սանիթեկը» մրցույթում հաղթելուց հետո շուրջ մեկ տարի այլ տարածք էր վարձակալել և գործունեություն իրականացրել, որից հետո վարձակալել էր նաև հորս պատկանող տարածքը։ Հայրս իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն, և ես ոչ այս դեպքում, ոչ երբևէ չեմ մասնակցել կամ միջամտել իր գործունեությանը։ «Սանիթեկի» վարձակալության և որևէ այլ գործարքներին նույնպես ես որևէ միջամտություն չեմ ունեցել և ի պաշտոնե չէի կարող ունենալ, քանի որ երբևէ չեմ համակարգել այդ ոլորտը և ուղղակի ազդեցության գործառույթներ «Սանիթեկի» նկատմամբ չեմ ունեցել, հետևաբար ակնհայտ է, որ այստեղ շահերի բախում չէր կարող լինել:

Ինչ վերաբերում է շահարկվող վարձավճարի չափին, ապա նշեմ, որ մեկ քմ վարձակալության տրված տարածքի դիմաց վարձատուին վճարման ենթակա միջին ամսական վարձավճարը կազմում է շուրջ 220 դրամ, ինչը յուրաքանչյուր ոք կարող է համեմատել շուկայական գների հետ և եզրակացություն անել: Ի վերջո, խոսքը վերաբերում է սովորական տարածքի վարձակալությանը, և եթե «Սանիթեկը» գտնում է, որ այն հարմար կամ շահավետ չէ, վաղուց կարող էր հրաժարվել այդ պայմանագրից:

-  Պարո՛ն Նիկոյան, այսօր արդեն քաղաքապետը նաև հորդորեց, ըստ էության, Ձեզ վարձակալության տրված տարածքի սանիտարական վիճակը բարելավել, քանի որ հարակից բնակիչները բողոքում են գարշահոտությունից: Ի՞նչ կասեք այս առումով:

-Լսել եմ քաղաքապետի հորդորը, կփոխանցեմ այն հորս, որպեսզի վարձատուի իր լիազորությունների շրջանակներում նախազգուշացնի վարձակալին կատարելու իր պայմանագրային պարտավորությունները, քանի որ իմ տեղեկություններով՝ տարածքի պատշաճ վիճակի ապահովման պարտավորությունները դրված են վարձակալի վրա: Հատուկ ուզում եմ ընդգծել նաև, որ հայրս պատրաստ է համագործակցել քաղաքապետարանի հետ պայմանագրով վարձատուի իր լիազորությունների շրջանակներում, եթե իրենից կախված որևէ գործողություն կաջակցի քաղաքապետարանին լուծելու քաղաքի աղբահանության հետ կապված խնդիրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել