Ամեն մի երկիր յուրօրինակ է ոչ միայն իր պատմությամբ, մշակույթով ու տեսարժան վայրերով, այլև որոշ տեղական առանձնահատկություններով, որոնք բանից անտեղյակ զբոսաշրջիկի մոտ կարող են զարմանք ու տարակուսանք առաջացնել։ Զբոսաշրջիկները շատ ուշադիր են ամեն մի մանրուքի նկատմամբ, և նրանց ուշադրությունից արտասովոր ոչինչ չի վրիպում։ Դրանցից մեկն էլ Իսպանիայի փողոցների համար շատ սովորական մի բան է։ 2018 թվականին Reddit կայքի օգտատերերից մեկը կիսվել էր մի զվարճալի լուսանկարով։ Փողոցի երկայնքով ամեն մի բակի մուտքի մոտ ջրով լիքը շշեր են դրված, որոնց նշանակությունն առաջին հայացքից շատ անհասկանալի է։

Սակայն այդ որոշման մեջ որոշակի գործնական իմաստ կար։ Իսկ թե որն էր այդ իմաստը, պարզենք միասին։ Ինչպես և շատ այլ երկրներում, անօթևան կենդանիների քանակը Իսպանիայում շատ մեծ է։ Բնակիչներին հատկապես շատ էին անհանգստացնում փողոցային կատուները, որոնք կեղտոտում էին հենց ցանկապատերի մոտ։

Պարզվում է, որ շշերը այդ խուլիգանության դեմ պայքարի արդյունավետ միջոց էին։ Վարկածներից մեկի համաձայն՝ կատուները երբեք չեն կեղտոտում մաքուր ջուրը։ Մեկ այլ վարկածով՝ նրանք պարզապես չեն սիրում մոտենալ շշերին, քանի որ վախենում են սեփական արտացոլանքից, կամ էլ շշի մակերևույթին լույսի արտացոլանքից, որը կարող է հատկապես գիշերային ժամերին ազդել նրանց կողմնորոշման վրա։

«Կատուների զուգարանների» խնդրի բավական հետաքրքիր լուծում է, այնպես չէ՞։ Իսպանացիները միակը չեն, որ օգվում են այս լայֆհաքից։ Ճապոնիայում և մի քանի այլ ասիական երկրներում, ինչպես նաև Իտալիայում և նույնիսկ Հավայան կղզիներում կարելի է նման շշերի հանդիպել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել