Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ինտեգրման խորացման վերաբերյալ առաջարկները կստանան հունիսի 25-ին: Այդ մասին հայտնել է Բելառուսի խոհրդարանի ստորին պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` ներկայումս այդ առաջարկների վրա դեռ աշխատում են կառավարությունների անդամները:

Ավելի վաղ երկու նախագահները հրահանգել էին ավարտել դրանք մինչև հունիսի 25-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել