Armenpress.am-ը գրում է.

Միացյալ Նահանգներն անկայունության գլխավոր աղբյուրն Է Պարսից ծոցի գոտում եւ պետք Է հեռանա այդ տարածաշրջանից: Այս հայտարարությամբ, ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, հունիսի 17-ին հանդես Է եկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«Մենք միշտ ասել ենք ու վերստին կրկնում ենք, որ մենք երաշխավորում ենք անվտանգությունը Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում»,-նշել Է Շամխանին:

Նա նաեւ պահանջել Է ԱՄՆ-ից՝ «ավարտել իր զորքերի ներկայությունը տարածաշրջանում, քանի որ հենց նա Է ճգնաժամի ու անվտանգության հիմնական աղբյուրը»: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հայտարարությունը հնչել Է Պարսից ծոցի գոտում ծայրահեղ լարված իրադրության ֆոնին, որն ստեղծվել Է Օմանի ծոցում լցանավերի պայթեցման միջադեպից հետո եւ այն հայտարարությամբ, որ Թեհրանը մտադիր Է հերթական միջոցները ձեռնարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել