Մեծ Բրիտանիայում գիտնականները որոշել են, թե լավ ինքնազգացողության և գերազանց տեսք ունենալու համար որքան պետք է քնել։ Այս մասին գրում է The Mirror-ը:

Նրանց կարծիքով՝ քնի սխալ ռեժիմը կարող է վատ տրամադրության, դեպրեսիայի և նյարդայնության պատճառ լինել: Գիտնականների հաշվարկներով՝ լավագույնը 9 ժամ 10 րոպե քնելն է, մինչդեռ անհրաժեշտ է անկողին մտնել ժամը 21.45-ին և արթնանալ 6.55-ին: Դա թույլ կտա ազատվել օրվա ընթացքում կուտակված սթրեսից և հոգնածությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել