Չիլիացի եպիսկոպոսը, որը նշանակվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից շուրջ մեկ ամիս առաջ, հրաժարական է տվել ընդամենը մի քանի ամիս անց, երբ երկիմաստ մեկնաբանություն էր արել «Խորհրդավոր ընթրիք»-ում կանանց բացակայության մասին, գրում է The Guardian-ը:

Հռոմի պապը Կառլոս Էուհենիո Իրարազավալին նշանակել էր սեռական ոտնձգությունների հետ կապված աղմկոտ սկանդալի հետո եկեղեցու հեղինակությունը վերականգնելու համար:

Չի նշվել հրաժարականի պատճառը, սակայն հայտարարվել է, որ Հռոմի պապն ընդունել է եպիսկոպոսի հրաժարականը «հանուն միաբանության և եկեղեցու բարօրության»:

Եպիսկոպոսը մայիսին կայացած հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Խորհրդավոր ընթրիքի» ժամանակ սեղանի շուրջ կանայք չեն եղել, և որ «մենք պետք է դա հարգենք»:

«Հիսուս Քրիստոսը որոշումներ էր կայացնում, և դրանք գաղափարախոսական չէին, և մենք ցանկանում ենք հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսին»,- ասել է նա կանանց բացակայության առնչությամբ: Նա նաև ասել է, որ, հնարավոր է, կանանց դուր է գալիս լինել հետևի սենյակում:

Մեկնաբանությունները բացասական արձագանք էին առաջացրել կանանց խմբերի և Չիլիի եկեղեցու քննադատների շրջանում:

Իրարազավալը կշարունակի ծառայել եկեղեցուն որպես քահանա Սանտյագո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել