Դժվար թե լինի մեկը, ով ամռանը կարողանա խուսափել մոծակների խայթոցներից: Մեզանից շատերը նյարդայնանում են արդեն՝ լսելով մոծակի տզզոցը: Հայտնի է, որ մոծակները բավական քանակությամբ հիվանդություններ են նաև տարածում՝ մալարիայից մինչև Արևտյան Նեղոսի վիրուսը, իսկ վերջին ժամանակներում՝ նաև Զիկայի վիրուսը: Իհարկե, այդ հիվանդություններից խուսափելու լավագույն միջոցը մոծակների խայթոցներից խուսափելն է:

Փորձեք օգտագործել ավելի շատ վիտամին B1:

Վիտամին B1-ը, որ հայտնի է թիամին անվամբ, մոծակներին վանող բնական միջոց է: Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչպես է այն աշխատում: Գիտնականները պարզել են միայն, որ այդ նյութը փոխում է քրտինքի հոտը, իսկ մոծակները շատ զգայուն են մարմնի հոտերի նկատմամբ: Եթե դուք վիտամին B1 օգտագործեք, նրանք ձեզ մոտ չեն գա անգամ:

B1-ի թույլատրելի չափաբաժինը կազմում է 25-50 մգ՝ օրական երեք անգամ: Կարող եք ընդունել այն դեղահաբերի ձևով կամ էլ սննդի միջոցով: B1-ով հարուստ մթերքներ են լոբազգիները, կաղամբը, արևածաղկի սերմերը, ծաղկակաղամբը և բրոկոլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել