ԱՄԷ-ից տիեզերագնացը, որը սեպտեմբերին միջազգային տիեզերակայան կուղևորվի, իր հետ ուղեծիր տանելու համար ազգային ուտեստներ է պատվիրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հրթիռային-տիեզերական ոլորտում աղբյուրի խոսքով՝ ԱՄԷ-ից թռչող երկու թեկնածու նախկինում ընտրել են այնպիսի ազգային ուտեստներ, ինչպիսին են մադրուբան, սալունան և բալալիթը։

Շեֆ խոհարար Աիշի աթ-Թամիմիի խոսքով՝ մադրուբան մանրացված ցորենից և բրնձով մսից պատրաստված ուտեստ է, սալունան բանջարեղեն և միրգ է՝ տապակած տոմատի մածուլով։ Բալալիթը պատրաստում են վերմիշելով և ձվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել