Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանին արտահերթ նիստում քննարկում է քաղաքապետարանի հաստիքակազմի ավելացման հարցը:

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը քննադատեց նախագիծը՝ նշելով, որ նույն հաստիաքացուցակն է՝ ավելացրած ՓԲԸ-ների փոփոխությունը, աղբահանության վճարման-գանձման փոփոխությունը:

«Երևի արդեն նշանակություն չունի հիմնավորել, որ ուռճացված հաստիքացուցակ է, նույն բանն է, ինչ նախկինում՝ չհաշված, որ թվաքանակի առումով մեկնարկային փուլում 1998-ը դարձել է 2132: Հիմա նույն նախագիծն է՝ հանած աշխատանքային խումբը: Ես հասկանում եմ, որ կողմ պետք է քվեարկեք, և անցնի այս նախագիծը, բայց օպտիմալացումը կառավարությունում գնում է մի ուղղության վրա, այստեղ մի այլ ուղղության վրա, և մենք, փաստորեն, այն հաստիքացուցակը, ինչ-որ ունեինք նախկինում, համարում ենք օպտիմալ»,- ասաց Խաժակյանը:

Նա նշեց, որ փաստորեն մի մեղադրանք է միայն մնում նախկիններին՝ կոռումպացված էին: «Այսինքն` ամեն ինչ լավ էին անում, միայն կոռումպացվա՞ծ էին: Մենք շատ ենք խոսել հաստիքացուցակների ուռճացման մասին: Նույնիսկ նախորդ շրջափուլի ավարտին կար համաձայնություն՝ սկսել օպտիմալացում վարչական շրջանների եկամուտների հաշվառման հավաքագրման բաժիններից:

Քաղաքապետի 7 խորհրդական էիք առաջարկում, մենք ասում ենք՝ թող ունենա 4-ը , 4 օգնական եք առաջարկում, ասում ենք՝ 2 օգնականը բավարար է: Մեր տրանսպորտի վարչությունն ունի 9 աշխատակից, 19.5 աշխատակից եք բերել տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչություն: Սա ադեկվա՞տ է մեր քաղաքի համար, ես ասում եմ՝ ոչ»,- հայտարարեց Դավիթ Խաժակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել