Panorama.am-ը գրում է.

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Հարկային օրենսգրքի նախագծով գրավատների և փոխանակման կետերի համար սահմանված պետական տուրքի բարձրացման հարցը։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ  նախնական տարբերակով առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ՝ ներկայիս 100 հազար դրամի փոխարեն, հետո՝ 3 մլն դրամ, հիմա, ըստ նրա, առաջարկում են վերանայել և առաջին տարվա համար սահմանել 1,5 մլն, հետո՝ 2 մլն դրամ:

Ինչ վերաբերում է փոխանակման կետերին, ապա տուրքի գործող չափը 50 հազար դրամից առաջարկվում էր սահմանել 3 մլն դրամ,  այժմ, ըստ Բաբկեն Թունյանի, Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետտուրքը կլինի ավելի ավելի քիչ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել