Հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնի՝ Աստծո, հրեաների և կրոնի մասին նամակից հետո աճուրդում կվաճառվի նրա մանկական խճանկարների հավաքածուն:

Լոտը 500-ից ավելի գունավոր հուլունքների հավաքածու է, անցքերով հատուկ տախտակ, որտեղ տեղադրվում են դրանք խճանկար ստանալու համար և զարդարված փայտե տուփ:

Գերմանացի ֆիզիկոսի զարգացնող խաղալիքը հասանելի կլինի հունիսի 20-ին Նյու Յորքում Kestenbaum & Company աճուրդի տան կողմից կազմակերպված աճուրդում:

Լոտի նկարագրության մեջ ասվում է, որ խաղալիքը «օգնել է երիտասարդ Էյնշտեյնին զարգացնել երևակայությունը», ինչով «նպաստել է մտքի ձևավորմանը, որը մարդկությանը նվիրել է վերջին հազարամյակի մեծագույն գիտական տեսությունները»:

Հավաքածուի ներկայիս սեփականատերն այն նվեր է ստացել Ալբերտ Էյնշտեյնից 1955 թ.-ին: Խճանկարի արժեքը մոտ 4-6 հազար դոլար է գնահատվում:

Աճուրդում կվաճառվեն նաև Էյնշտեյնի այլ անձնական իրերը՝ նրա դիմանկարը, որի հեղինակը ֆրանսիացի նկարչուհի Լու Ալբեր-Լազարն է, չինական արծաթե բաժակներ և մի քանի անձեռոցիկներ, որոնք ասեղնագործված են մեծ գիտնականի մոր ձեռքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել