Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` հունիսի 20-ին կայանալիք հանդիպումը` նշելով, որ առաջին հերթին յուրաքանչյուր հանդիպումից ակնկալվում է առաջխաղացում` առարկայական բանակցությունների ճանապարհով. հայտնում է Haqqin.az-ը:

«Հույս ունենք, որ վաշինգտոնյան հանդիպման ժամանակ, որը մոսկովյան հանդիպման շարունակությունն է, կողմերը կհասնեն ավելի հստակ արդյունքների: Նաև կարծում ենք,  որ  պետք է վերջ դրվի հայկական ղեկավարության դիրքորոշման մեջ առկա անորոշությանը: Միայն հստակ  դիրքորոշումը, վճռականությունը և քաղաքական կամքը կարող են հանգեցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Աբդուլաևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել