Սպարտացիներին սովորեցրել են երբեք և ոչ մի պարագայում ոչնչից չվախենալ:

Սպարտայում երեխաների ծնվելուց անմիջապես հետո ուշադրություն էին դարձնում միայն ֆիզիկական խնդիրներին, իսկ ֆիզիկապես թույլ երեխաներին թողնում էին, որ մահանան: 

Ահա 10 խելահեղ պատճառ, թե ինչու էին սպարտացիներն այդքան դաժան․

Գինով լոգանք

Ծնողները երեխաներին ավելի ուժեղ դարձնելու համար նրանց ոչ թե ջրով էին լողացնում, այլ՝ գինով:

Անօգուտ լաց

Երեխաներին թողում էին լացել այնքան ժամանակ, որքան որ նրանք ցանկանում էին, քանի որ սպարտացիները կարծում էին, որ լացը երեխաներին ավելի ուժեղ է դարձնում:

Սպարտական դաստիարակություն

Երբ լրանում էր տղաների 7 տարին, նրանց անպայման ուղարկում էին ծառայության: Նրանք ապրում և մեծանում էին ընտանիքից հեռու:

Անձնական ոչինչ

Տղաներից վերցնում էին ամեն ինչ՝ բացի կարմիր վերարկուից:

Սննդի գողություն

Սնունդը միտումնավոր քիչ էր, իսկ սննդի գողությունը խրախուսվում էր:

Չպետք է բռնվել

Գողությունը, ճիշտ է, թույլատրելի էր, սակայն չպետք է բացահայտվեր:

Կանայք

Կնոջ դերը միայն ուժեղ սպարտացիներ ծնելն էր:

Կռվի մշակույթ

Տղաները, իսկ հետո տղամարդիկ սկսում էին միմյանց դեմ պայքարել: Սպարտան սիրում էր նրանց, ովքեր կարողանում էին գոյատևել: 

Մասնագիտություններ

Միակ մասնագիտությունը, որը պետք է ունենային սպարտացիները, զինվորական լինելն էր: Իսկ մնացածը ծառայում ու սպասարկում էին զինվորականներին և այդքան էլ ցանկալի չէին:

Մեկ անգամ զինվոր, ընդմիշտ զինվոր

Տղամարդիկ բանակում ծառայում էին մինչ 60 տարեկանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել