Panorama.am-ը գրում է.

«Գագիկ Ջհանգիրյանը վերջերս հարցազրույց էր տվել, որոշ հանգամանքներ էր նշել, որի հետ կապված այսօր իմ անունից ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին, պահանջել եմ հարուցել քրեական գործ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով, ՀՀ նախկին զինդատախազ Ջհանգիրյանը երեք շատ կարևոր հանգամանք նշեց, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու առիթ է ոչ թե պարոն Ջհանգիրյանի նկատմամբ, այլ նա մատնանշել է հանգամանքները, որոնք  վկայում են, հավանաբար քննությունը կպարզի, դատարանների նկատմամբ ևս ճնշումների մասին։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով, Ջհանգիրյանն ասել է, որ ՍԴ-ն  ձգձգելով, երբ մեկ ամսով հետաձգեց դիմումի քննությունը,  դատարաններին, հավանաբար նկատի ունի առաջին ատյանին և Վերաքննիչին,  հնարավորություն է  տալիս, որպեսզի իրենք իրենց սխալներն  ուղղեն։

«Նրա ասածից հետևում է, որ Սահմանադրական դատարանն այդպես  շանս է տալիս ընդհանուր իրավասության դատարաններին, որպեսզի «սխալը ուղղվի», որ Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել