Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ջնջել է Twitter-ի իր աքաունթը։

«Հենց նոր ջնջեցի Twitter-ի իմ աքաունթը»,- գրել է Մասկը սոցցանցում՝ Daddy DotCom մականվամբ։

Երիտասարդ միլիարդատիրոջ այս հայտարարությունն իսկական փոթորիկ է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։ Գրառմանն ավելի քան 73 հազար մարդ է արձագանքել։

Օգտատերերից ոմանք Մասկին համոզել են չանել դա, մյուսները պարզապես տխուր մեմեր են հրապարակել, իսկ մեկն անգամ խնդրել է Մասկին չջնջել աքաունթը և վաճառել այն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել