Panorama.am-ը գրում է.

Նախօրեին  Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր հրաժեշտի խոսքն է ուղղել վիրահայությանը։

Jnews-ից տեղեկանում ենք, որ կիրակնօրյա պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդն ընթերցել է իր հրաժեշտի խոսքը՝ ուղղված թեմի հոգևոր դասին և հավատացյալներին։

«Աստծու ողորմածությամբ անցնող 17 տարիների ընթացքում, հոգևոր սպասավորների, թեմի պաշտոնեության ու հավատացյալների մասնակցությամբ և մեր ազնիվ բարերարների աջակցությամբ, Վիրահայոց թեմում վերանորոգվեցին և կառուցվեցին տասնյակ եկեղեցիներ, որոնց շարքում՝ Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Թեմի համայնքներում տեղադրվեցին մի քանի տասնյակ հուշարձաններ և խաչքարեր, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում ու Բաթումիում՝ նվիրված Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակին և Սարդարապատի հաղթանակի 100-րդ տարեդարձին»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել