Tert.am-ը գրում է.

12:40

Այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ, որոնք նպատակ ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, որը ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, այլ նաև ահաբեկել այն դատավորներին, որոնք ապագայում կքննեն պարոն Քոչարյանի գործը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Արդեն պատկերացնում ենք՝ ինչ տեղի կունենա ցանկացած դատավորի հետ, որը կայացնի այնպիսի որոշում, որը դուր չի գա իշխանություններին: Չգիտեմ մի երկիր, որտեղ դատարաններն ու դատավորները նման ճնշումների ենթարկվեն»,- ասաց նա և հավելեց. «Բոլորիս կողմից հասկանալի է այն դատավորի վիճակը, որը պետք է քննի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը»:

Ալումյանը նաև անդրդարձավ հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի առջև տեղի ունեցող բողոքի ակցիային, այն բանի համար, որ առաջին ատյանի դատարանը  Քոչարյանի գործով դիմել է ՍԴ:

«Իշխանությունների կողմից են հովանավորվում այդ մարդիկ, ասում եմ՝ իշխանությունների կողմից հովանավորվող, քանի որ օրենքով արգելված է ՍԴ-ի դիմաց հանրահավաք անցկացնել: Սա արվեց նրա համար, որ ՍԴ-ն Քոչարյանի գործի հետ կապված որոշում պետք է կայացնի, այդ հանրահավաքի պատճառով էլ հետաձգեց գործը վարույթ ընդունելը: 

Դա կապ ուներ այդ ճնշումների հետ, որոնք փորձ արվեցին ներկայացնել իբր ինքնաբուխ ակցիա: Եթե նույնիսկ ինքնաբուխ լիներ, անօրինական էր, որովհետև օրենքով արգելվում է դատարանի առջև նման ակցիա իրականացնել: Այն, որ իրավապահ մարմինները անգործության են ենթարկված, դա վկայում է այն մասին, որ ճնշում գործադրվելու է այս անգամ՝ ՍԴ նկատմամբ»,- հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել