Panorama.am-ը գրում է.

«Ֆրանսիան շարունակում է մնալ մարդու իրավունքների, համերաշխության, ճնշված ժողովուրդների պաշտպանը»,-այսօր Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ պատասխանելով վերջին շրջանում Արցախի ու Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի՝ Ֆրանսիայի դատարանների կողմից չեղարկմանը։

ԱԳ փոխնախարարը նշեց, որ չեն մեկնաբանում Ֆրանսիայի դատարանների որոշումները, սակայն ակնհայտ է, որ այն մասնավոր դեմարշ է եղել, քանի որ չկա հասարակական պահանջ, քաղաքական դասի շրջանում Արցախի հետ հարաբերությունները վերանայելու, իջեցնելու կամ վերացնելու։

«Ենթադրում ենք, որ դա  ինչ-որ մասնավոր դեմարշ է եղել դատական և չեմ կարծում, որ այն հետևանք կունենա Արցախի ընդհանուր ընկալման, Արցախի ժողովրդի պայքարի վրա Ֆրանսիայում։ Իմ անձնական համոզմունքն է, որ սա չի կասեցնի, չի կանգնեցնի ժողովրդավարական հորիզոնական դիվանագիտությունը, և քույր քաղաքների, համալսարանների միջև հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։ Դրա վկայությունն է այն ընդվզումը, որն այսօր տեսնում ենք թե՛ ֆրանսահայ համայնքի, թե՛ ֆրանսիական քաղաքական դասի շրջանում։ Այս պարագայում, կարծում եմ, որ գործընթացն արձագանք է ստանում ֆրանսիական հասարակության մեջ և մենք՝ որպես ԱԳՆ, կարծում եմ, անելիք առանձնապես չունենք»,-ասաց Գրիգոր Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել