Մեր երկրի աշխարհագրական դիրքը և տարածաշրջանում շրջապատված, մեղմ ասած, ոչ այդքան «բարեկամական» տրամադրվածություն ունեցող հարևաններով (Թուրքիա-Ադրբեջան) չի կարող լինել խաղաղություն, եթե մեր պետությունը պատրաստ չէ երկարատև պատերազմի, քանզի այս տարածաշրջանում նշված կողմերի նպատակն ամենևին խաղաղությունը չէ, այլ իրենց պետությունների ազգային անվտանգության ապահովումը և ֆինանսական հզորացումն է, որը հնարավոր է ինչպես շրջահայաց արտաքին ու ներքին քաղաքականություն վարելով, այնպես էլ անխոցելի պաշտպանական համակարգ ստեղծելով։

Խաղաղությունը նույնպես կենսակերպ է, ինչպես երկարատև պատերազմը։ Սա կոչվում է մեծ քաղաքականություն։ Նրանք, ովքեր չեն գիտակցում այս ամենը և շարունակ խոսում են խաղաղությունից, պետք է գիտակցեն, որ կանգնած են ընտրության առջև․ կա՛մ լռում են և մի կողմ քաշվում ու հեռանում, քանզի իրենց երազած խաբուսիկ ու կեղծ խաղաղությունը երբեք չի լինելու երկրում, և իրենց կեղծ խաղաղասիրական կոչերով ընդամենը մոլորեցնում են հասարակությանը, կա՛մ պետք է պահանջեն իրենց ընտրած և մեր բոլորի վարչապետ դարձած պատասխանատուից բյուջեն աննպատակային վատնելու փոխարեն պարզապես ձեռնամուխ լինել երկրի պաշտպանական համակարգի հզորացմանը, որը մեր երկրի բոլոր ժամանակների գլխավոր հրամայականն է։

Հ.Գ. Խաղաղություն չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում ու պարտադրում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել