«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը փակ քվեարկությամբ ընտրել է վարչության նոր կազմ։ Քվեարկությանը մասնակցել է 336 պատվիրակ, տպագրվել էր 501 քվեաթերթիկ։ Արդյունքներն արդեն ամփոփվել են, եւ րոպեներ առաջ հրապարակվեցին։ Ըստ այդմ՝ ՔՊ վարչության կազմ ընդգրկվելու համար առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայներ ստացան 21-ը։ Վարչության նոր կազմում ընդգկվել են՝

Նիկոլ Փաշինյանը,

Սուրեն Պապիկյանը,

Արայիկ Հարությունյանը,

Արարատ Միրզոյանը,

Հակոբ Արշակյանը,

Վիլեն Գաբրիելյանը,

Ռոմանոս Պետրոսյանը,

Հակոբ Սիմիդյանը,

Տիգրան Ավինյանը,

Ռուբեն Ռուբինյանը,

Արսեն Թորոսյանը,

Սիփան Փաշինյանը,

Նարեկ Բաբայանը,

Լիլիթ Մակունցը,

Արման Բոշյանը,

Մխիթար Հայրապետյանը,

Վահագն Հովակիմյանը,

Ալեն Սիմոնյանը,

Արմեն Փամբուխչյանը,

Արփինե Դավոյանը,

Էդուարդ Աղաջանյանը։

ՔՊ համաժողովն ընտրեց նաեւ վերահսկող հանձնաժողովի նոր կազմ։ Հանձնաժողովի նորընտիր անդամներն են՝

Արամայիս Գրիգորյանը,

Գարիկ Սարգսյանը,

Էդուարդ Ավետիսյանը,

Անուշիկ Դավթյանը,

Սոնա Ղազարյանը,

Սարգիս Ալեքսանյանը,

Կարո Ղուկասյանը։

Արդյունքերի հրապարակումից հետո հրավիրվեց նորընտիր վարչության նիստ, որից հետո համաժողովին կառաջարկվեն վարչության նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներ։ Համաժողովը կընտրի նրանց բաց քվեարկությամբ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 16-ին, ՔՊ կուսակցությունն անցկացրել է իր 5-րդ համաժողովը՝ ընտրելու վարչության նոր կազմ։ Ընտրությունը կատարվել է վարկանշային փակ քվեարկությամբ։

Օրակարգում էր նաեւ վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրությունները։ Հանձնաժողովի 7 տեղերի համար առաջադրվել էր 30 թեկնածու։

Հիշեցնենք, որ ՔՊ վարչության նախկին նախագահը Սասուն Միքայլելյանն էր, որի լիազորությունները կասեցվեցին, երբ նա դարձավ ԵԿՄ վարչության նախագահ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել