Tert.am-ը գրում է.

Վաշինգտոնը կասկած չունի, որ Իրանը ներգրավված է Օմանի ծոցում երկու լցանավերի հետ տեղի ունեցած միջադեպի գործում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ շեշտելով, որ Վաշինգտոնը մտադիր է ցույց տալ իր տիրապետության տակ առկա ապացույցը:

«Բացարձակապես ակնհայտ է, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել: Դրանք Իրանի կողմից իրականացված հարձակումներ էին: Ոչ մի կասկած չկա: Հետախուզական միությունը մեծ ծավալի տվյալներ և ապացույցներ ունի: Աշխարհը կտեսնի դրանց մեծ մասը», - հայտարարել է Պոմպեոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել