Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում 10-ամյա աղջիկը դարձել է աշխարհի ամենաբարդ լեռներից մեկը մագլցած ամենաերիտասարդ լեռնագնացը:

Ինչպես հայտնում է Fox News-ը, Սելա Շնեյտերը հաղթահարել է Կալիֆոռնիա նահանգում գտնվող «Յոսեմիթի» ազգային պարկի El Capitan լեռան բարձունքը: Իր նվաճումը աղջիկը գրանցել է հունիսի սկզբին: Լեռնամագլցումը տեղի է ունեցել 5 օրվա ընթացքում:

Շնեյտերի լուսանկարը լեռը մագլցելիս սոցցանցում հրապարակել են նրա ծնողները: Ըստ լուսանկարի կից գրառման՝ ժայռից կախված լուսանկարը պատկերվել է, երբ իրենք գտնվել են 600 մետր բարձրության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել