Երբ հայտարարվում է, որ ոչ մի «-իզմ»-ի կողմնակից չեն, դա նշանակում է, որ ցանկացած «իզմ»-ի կրող կարող են լինել: Կախված «օրվա կուրսից» և ընթացիկ կոնյունկտուրայից:

Դա նշանակում է նաև, որ իրականում կա «-իզմ»: Դա դատարկիզմն է: Իսկ ցանկացած դատարկիզմի ակունքում կոռուպցիոնիզմն է: Քանզի եթե ոչ մի գաղափար չկա, ապա մնում է փող աշխատելու գաղափարը:

Ի դեպ, բոլոր ժամանակներում ու բոլոր երկրներում տեղի ունեցած հեղափոխության առաջին ալիքի ներկայացուցիչները վերջում հանրության առաջ կանգնում են իրենց կոռուպցիոն «հմայքով»: Այդպես էր ֆրանսիական ժիրոնդիստների դեպքում, եկեղեցիները թալանած բոլշևիկների դեպքում, ելցինյան շրջանի «ժողովրդավարների» դեպքում, Սահակաշվիլու «վարդերի» հեղափոխության դեպքում, Յուշչենկոյի ու Տիմոշենկոյի ղեկավարած Ուկրաինայում, ՀՀՇ-ական Հայաստանում: «Թավշյա» տղաներն ու աղջիկները բացառություն չեն կազմելու: Անանուն բարերարների հատկացումները վկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել