Tert.am-ը գրում է.

Որպեսզի ավելի ամուր լինի մեր անվտանգությունը և սահմանները, միշտ պետք է պատրաստ լինենք վատագույն սցենարին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով սահմանի իրավճակին:

«Բայց դա չի նշանակում, որ այնպիսի իրավճակ է, որ կարող ենք ասել, որ բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ հակառակորդը հարձակվելու է: Այդպիսի բան չկա, հակառակորդը, բնականաբար, չի փոխվել, չի վերանայել իր տեսլականը, իր նպատակները մեր նկատմամբ, սա փաստ է, սակայն մյուս կողմից ռազմական հավասարակշռությունը պահպանվում է: Ցանկացած իրավիճակ, այդ թվում՝ բարդ իրավիճակ, ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ է ընձեռում»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի` Թուրքիայի հետ սերտ համագործակցությունը ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմի դրսևորում, ինչը ոչ միայն ուղղված է մեր դեմ, այլ նաև՝ մյուս երկների: «Վերջին մեկ տարում կա հրադադարի խախտումների նվազում, ինչը Փաշինյան-Ալիև հանդիպումների արդունք է, մենք միշտ էլ ողջունել ենք դա:

Բայց մյուս կողմից՝ սա միայն մեկ շերտն է, կան այլ զարգացումներ, որոնք մենք երբևէ չպետք է մոռանանք, մասնավորապես, որ Ադրբեջանում պահպանվում է հայատյացության ամենաբարձր աստիճանը, մենք տեսնում ենք, թե ինչպիսի ագրեսիվություն է ցուցաբերվում լրատվական, քաղաքական դաշտում»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ այնպիսի իրավիճակ չէ ներկայում, ինչպիսին 2016 թվականի փետրվար, մարտ նախապատերազմյան ամիսներին: «Այն ժամանակ ուրիշ է եղել, և պետք չէ շփոթել, ընդհանուր առմամբ, խախտումների առումով շատ զիջում ենք այն ժամանակահատվածին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել