Շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կարլ Գուստավ Յունգի մտքերը

  1. Մի պահիր նրան, ով հեռանում է քեզնից, այլապես չի գա նա, ով գալիս էր դեպի քեզ:
  2. Երեխաները սովորում են մեծերի օրինակով, այլ ոչ՝ նրանց բառերով:
  3. Ես այն չեմ, ինչ ինձ հետ պատահել է: Ես այն եմ, ինչ որոշել եմ դառնալ:
  4. Եթե դուք օժտված մարդ եք, դա չի նշանակում, որ դուք ինչ-որ բան եք ստացել. դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան կարող եք տալ:
  5. Ամենածանր բեռը, որ կարող է ընկնել երեխայի ուսերին, նրա ծնողների չապրած կյանքն է:
  6. Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդու, և ես նրան կբուժեմ:
  7. Ընկճախտը նման է սևազգեստ կնոջ: Եթե նա արդեն եկել է, մի քշիր, դուրս մի հանիր, այլ հրավիրիր սեղանի մոտ, ինչպես հյուրի, և լսիր, թե ինչ է նա պատրաստվում ասել:
  8. Երբ դուք չեք գիտակցում, թե ինչ է կատարվում ձեր ներսում, դրսից դա ճակատագիր է թվում:
  9. Ինքդ քեզ հետ հանդիպումն ամենատհաճներից է:
  10. Այն, ինչ քեզ նյարդայնացնում է ուրիշների մեջ, քեզ օգնում է ավելի լավ հասկանալ ինքդ քեզ:
  11. Քո տեսիլքները պարզ կլինեն, եթե կարողանաս նայել սրտիդ մեջ: Ով դուրս է նայում, տեսնում է սոսկ երազներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել