Tert.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի մոտ տպավարություն է ստեղծել, որ նախագահն այդ պաշտոնը զբաղեցնում է մեկ նպատակի համար՝ միջազգային հարթակներում ուժեղացնել իր  կապերը և հանրապետության ղեկավարի պաշտոնը ծառայեցնել իր անձի PR-ի համար։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Սահամադրությամբ նախագահին վերապահված լիազորությունները կամ Սահմանադրության երաշխավոր լինելու առաքելությունը նախագահ Արմեն Սարգսյանին չեն հետաքրքրում։

«Բոլոր նման դեպքերում նախագահ Արմեն Սարգսյանը տուրք է տալիս կա՛մ իշխանությունների ցանկություններին, կա՛մ ժողովրդական լայն զանգվածի պահանջներին։ Այսինքն՝ ամեն ինչ անում է զուտ մեկ խնդիր լուծելու համար՝ իր անձնական PR-ի ը, եթե դրա համար պետք է լինում գնալ տղամարդուն ոչ վայել քայլերի, այսինքն՝ հարմավողականություն դրսևորել և այլն, նա առանց երկմտելու դրսևորում է։ Իսկ Վահե Գրիգորյանի դեպքում տեսանք նաև, որ այդ PR-ի համար պատրաստ է գնալ նաև օրենսդրության խախտման, որովհետև 2-րդ անգամ նա թեկնածություն առաջադրելու իրավունք չուներ»,- ասաց նա։

Քաղաքագետը շեշտեց՝ ՀՀ-ում, հանձիսն Արմեն Սարգսյանի, վարկաբեկվում է նախագահի ինստիտուտը, իսկ հիմնական վարկաբեկող հենց ինքն Արմեն Սարգսյան է։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը նախագահ Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ և դեմագոգ էր որակել։

«Սա նույնպես Արմեն Սարգսյանի կողմից տղամարդուն ոչ վայել դրսևորումներից մեկն է։ Տուրք տալով իշխանական պահաջներին՝ նա անգամ նման մարդուն, որը հանրային վարկաբեկել է իրեն, առաջադրում է 2-րդ անգամ։ Սա ոչ արժանապատիվ վարքագծի դրսևորումներց մեկն է, ցավոք, միակը չէ։ Նախագահ Սարգսյանն առիթը բաց չի թողնում ապացուցելու, որ արժանապատվություն՝ ո՛չ քաղաքական, ո՛չ մարդկային չունի»,- շարունակեց Մելիք-Շահնազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել